Ռուսաստանը ոչ մեկին չի մերժում էներգետիկ ռեսուրսների հարցում. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիային անվանել է գազային էներգետիկայի ոլորտում ամենահուսալի գործընկերը։ Այդ հայտարարությունը պետության ղեկավարն արել է լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։

Նա նշել է, որ Ռուսաստանը ոչ մեկին չի մերժում էներգետիկ ռեսուրսների հարցում, բայց ոչ բոլոր երկրներն են համագործակցում։

«Մենք ոչինչ չենք սահմանափակում, առաջարկում ենք, ամեն ինչ տալիս ենք։ Թուրքերն ամենահուսալի գործընկերն են։ Ահա՝ գազը «Թուրքական հոսքի» միջոցով է անցնում»,- ասել է պետության ղեկավարը։

Պուտինը նշել է, որ ռուսական գազից եվրոպական երկրների հրաժարումը Ռուսաստանին վնաս չի պատճառել։ Բայց բուն եվրոպական տնտեսության մեջ անշրջելի գործընթացներ են սկսվել։

Հարցազրույցում Ռուսաստանի նախագահը պարզաբանել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ի չվնասված ճյուղը հնարավոր է գործարկել մեկ շաբաթվա ընթացքում, սակայն Գերմանիան հրաժարվում է ի վնաս սեփական շահերի։

Պուտինն անդրադարձել է նաև Ուկրաինայի թեմային և ասել է, որ ուկրաինական ուղղությամբ տեղի ունեցող իրադարձությունները ճակատագրական են Ռուսաստանի համար։




Լրահոս