9 մլն 600 հազար դրամ՝ Երևանում ՆԱՏՕ-ի հաարակական տեղեկատվական կենտրոնի ապահովման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված 2 տրիլիոն 556 մլրդ 572 մլն դրամից 618 մլրդ դրամը նախատեսված է սոցիալական պաշտպանության համար, որի մեջ մտնում են ծերություն, հարազատին կորցրած անձինք, վատառողջություն և անաշխատունակություն և այլ բաժիններ։

Բյուջեով 1 մլրդ 624 մլն 431 հազար դրամ նախատեսված է գործազրկության համար։ Սրանով նախատեսվում է աջակցություն և օգնություն տրամադրել մի քանի ճյուղերով, դրանցից է՝ գործազուրկների այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրումը, ձեռք բերված մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրումը, աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրումը, որի համար հատկացվել է ընդամենը 30 մլն դրամ։ Տարեկան գուղատնտեսների կրած կորուստներն ավելի մեծ գումար է կազմում և դրանց պատճառներից են երաշտը, գիշատիչների կողմից խոշտանգումը, եղանակային անբարենպաստ պայմանները և այլն։

Չհաշված այն փաստը, որ Սոցիալական պաշտպանության որոշ կետերին հատկացված է սուղ քանակի ֆինանսական միջոցներ, ավելի ուշագրավ է հենց պաշտպանության համար բյուջերի հատկացումները՝ 520 մլրդ դրամ։

Այս հատկացումն իր մեջ ներառում է 9 մլն 600 հազար դրամ՝ Երևանում ՆԱՏՕ-ի հասարակական տեղեկատվական կենտրոնի ապահովման համար։ 735 մլն նախատեսված է ՀՀ ռազմական կցորդների և ներկայացուցիչների պահպանման համար։

Էմմա Միքայելյան




Լրահոս