Ջեյհուն Բայրամովն ընդունել է Տոյվո Կլաարին. քննարկումների առանցքում հայ-ադրբեջանական հարաբերություններն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Բաքվում ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ներկա վիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախագծի հեռանկարները:

«Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմին ներկայացվել են Ադրբեջանի հերթական մեկնաբանությունները, և մենք շահագրգռված ենք այդ ուղղությամբ բանակցային գործընթաց սկսելու հարցում։ Միևնույն ժամանակ, Հայաստանի Սահմանադրությունում, օրենսդրական ակտերում, միջազգային կազմակերպություններում և դատարաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահպանվող պահանջներն անթույլատրելի են», – հայտարարել է Բայրամովը։




Լրահոս