Քեթրին Էշթոնը նոյեմբերի 16-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից armlur.am -ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 16-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:Այցի ընթացքում Ք. Էշթոնին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:Ք. Էշթոնը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: 




Լրահոս