«Ջրային կառույցներ» ՓԲԸ-ն կլուծարվի. ինչ հարցեր են ավագանու նիստի օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանին մարտի 12-ին հերթական նիստը կհրավիրի:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախնական նիստի օրակարգում 21 հարց է ընդգրկված, որոնք բոլորը չզեկուցվող են:

Այսպիսով, ավագանու նիստի օրակարգում է «Ջրային կառույցներ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հարցը:

Նշենք, որ կառույցը քաղաքապետարանի ենթակայության տակ է գտնվում:

Ըստ քաղաքապետարանի կայքում հրապարակված որոշման նախագծի՝ ավագանու այս որոշումը պայմանավորված է քաղաքային գույքի արդյունավետ կառավարմամբ և սպասարկմամբ, աշխատակիցների թվաքանակի օպտիմալացմամբ:

Նախատեսվում է Ընկերության աշխատակիցների տեղաբաշխումը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ենթակայության տակ, ինչը կստեղծի հնարավորություն աշխատանքների արդյունավետ իրականացման համար:

Ավագանու նիստի օրակարգում է նաև Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին և Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին հարցերը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս