Առաջիկայում բուհեր ու գիտական կենտրոններ կփակվեն. բացառիկ ցանկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի են դարձել այն 5 ուղղությունների ամբողջական ցանկը, որի շրջանակներում իրականացվելու է բուհերի օպտիմալացման եւ կամ խոշորացման ծրագիրը: Հայաստանում կլինեն բուհական կրթության 5 ուղղություններ՝ հետևյալ բաշխումով:

«Արվեստների» ուղղության մեջ են մտնում

1 Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը
2 Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան
3 Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան
4 ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը
5 ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը
6 Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը

Հայաստանն ունենալու է մեկ «Կրթական» բուհ, որի մեջ կմտնեն

1 Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը
2 Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը
3 Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան
Բժշկական ուղղությունը կմիավորի 3 կառույցների
1 ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը
2 Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը
3 ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը

«Դասական» ուղղության մեջ կմիավորվեն

1 Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը
2 Երևանի պետական համալսարանը
3 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը
4 ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը
5 ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը
6 ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը
7 ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը
8 ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը
9 ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը
10 ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը
11 ՀՀ պետական կառավարման ակադեմիան

Ամենաներառականը թերեւս «Տեխնոլոգիական» ուղղությունն է: Այստեղ կմիավորվեն.

1 Հայաստանի ազգային ագրարային համալսարանը
2 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը
3 ՀՀ ԳԱԱ Ա.Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտը
4 ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը
5 ՀՀ ԳԱԱ Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ-ը
6 ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվ.ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը
7 ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը
8 ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը
9 ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը
10 ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը
11 ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը
12 ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը
13 ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը
14 ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը
15 ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոն
16 ՀՀ ԷՆ Երկրագործության գիտական կենտրոնը
17 ՀՀ ԷՆ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը
18 Ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային համալսարանը
19 Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնը
20 «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը
21 Գիտուժ նախաձեռնությունը (հավանաբար)
22 Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) (հավանաբար)

Իսկ երկու կառույցի հարցում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարար Ժաննա Անդրեասյանը չի կողմնորոշվել: Դեռ հայտնի չէ, թե «Տեխնոլոգիական» թե «Դասական» ուղղության մեջ կմտնեն
ՀՀ Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան եւ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս