Ադրբեջանը հունվար-փետրվար ամիսներին 2,1 մլրդ խմ գազ է արտահանել Եվրոպա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը հունվար-փետրվարին արտահանել է 4,1 մլրդ խմ գազ, որի կեսից ավելին՝ (2,1 մլրդ խմ) դեպի Եվրոպա։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից։

«2024 թվականի հունվար-փետրվարին Ադրբեջանից գազի արտահանումը կազմել է 4,1 միլիարդ խորանարդ մետր, ինչը հավասար է նախորդ տարվա ցուցանիշին, որից 2,1 միլիարդ խորանարդ մետրը (ընդհանուր արտահանման 51%-ը) մատակարարվել է Եվրոպա, 1. 4 մլրդ խմ (34%)՝ Թուրքիային, 0,6 մլրդ խմ՝ (15%) Վրաստանին»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ Ադրբեջանում գազի արդյունահանումը 2024 թվականի առաջին երկու ամսում կազմել է 8,2 միլիարդ խորանարդ մետր, ինչը մի փոքր ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։




Լրահոս