ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարեկան կվճարեն 164 հազար դրամ, բայց կշարունակեն օգտվել վճարովի սպասարկումից․ Ծաղիկ Վարդանյանը՝ առողջապահական ապահովագրության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրումից հետո կառավարությունն ամբողջությամբ կսուբսիդավորի մինչև 18 տարեկան երեխաների, 63 ու դրանից բարձր տարիքի անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ապահովագրավճարները։ Բացի դա, կառավարությունը պատրաստակամ է նաև մասնակի սուբսիդավորել ամսական մինչև նվազագույն աշխատավարձի քառապատիկը եկամուտ ունեցող անձանց, գյուղացիական տնտեսությունում զբաղվածների, վերջիններիս փոխկապակցված անձանց ապահովագրավճարները։

ArmLur.am-ը առողջապահական ապահովագրական մանրամասների մասին զրուցել է «Առողջության իրավունք» ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշել է, թե ինչ ռիսկեր և բացեր կան առողջապահական ապահովագրության ներդրված համակարգում։ Նա նշեց, որ ինչ էլ փոխեն և «բարելավվեն», միևնույնն է, համակարգը թույլ է, և մարդիկ կվճարեն ապահովագրության համար, սակայն կրկին կշարունակեն կա՛մ հերթ կանգնել, կա՛մ օգտվել  վճարովի տարբերակից։

Էմմա Միքայելյա, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս