Պահքի ընթացքում կարելի է ուտել․ բանջարով ճաշ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մեծ Պահքի երեսուներեքերորդ օրն է. այն սկսվել է Բուն Բարեկենդանից հետո՝ փետրվարի 12-ին:

ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում Պահքի ընթացքում թույլատրելի ճաշատեսակների և քաղցրեղենի բաղադրատոմսերի շարք, ինչպես նաև թույլատրելի սննդի և խմիչքի տեսակներ:

Բանջարով ճաշ․ Մաքրել, մանրացնել և խաշել բանջարը (բանջարի բացակայության դեպքում այն կարելի է փոխարինել սպանախով կամ ավելուկով)։ Մի փոքր ձիթապտղի ձեթի մեջ տապակել մանր կտրատած սոխն ու ճզմած սխտորը՝ մինչև կարմրի, ապա ավելացնել մեկ ճաշի գդալ լոլիկի մածուկ, մեկ թեյի գդալ կարմիր պղպեղի մածուկ, մեկ լիմոնի թարմ քամած հյութ և մեկ բաժակ խաշված սիսեռ։ Վրան ավելացնել ջուր և թողնել, որ եփվի։ Մի փոքր եփվելուց հետո ավելացնել բանջարը, խառնել և երկու րոպե անց կրակն անջատել։ Կարելի է մատուցել բլղուրի փլավի հետ։

Բարի ախորժակ

Հուրի Բաղդասարյան




Լրահոս