ՖՈՏՈ. Դեսպան Քվինը ընդգծել է կանանց կարևոր դերը դրական տեղաշարժերն առաջնորդելու հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նշանավորելով կանանց պատմության միամսյակը՝ դեսպան Քվինը հյուրընկալեց մի խումբ կանանց՝ կառավարության անդամների, պատգամավորների, ավագանու անդամների, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի «Կատարինե» կին-առաջնորդների ծրագրի ներկայացուցիչների։

Դեսպանը գովեստով խոսեց Հայաստանի պայծառ ապագայի ու բարեկեցության ապահովմանն ուղղված նրանց նվիրման մասին՝ ընդգծելով կանանց կարևոր դերը դրական տեղաշարժերն առաջնորդելու հարցում։

«Վստահ եմ, որ Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի և դիմակայության հարցում խիստ էական է ձեզ նման կանանց ներգրավվածությունը», – ներկաներին ասաց դեսպան Քվինը։




Լրահոս