Ավագանին հաստատել է Երևանի բյուջեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանին ձայների 36 կողմ, 4 դեմ և 16 ձեռնպահ հարաբերակցությամբ հաստատել է Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ըստ ներկայացված տվյալների ՝  Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 63,667,925.2 հազ. դրամ ՝  ծրագրված (ճշտված) 64,925,341.5 հազ. դրամի նկատմամբ։ Բյուջեի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտները 2012 թվականի փաստացի ցուցանիշից ավել են 6,420,228.9 հազ. դրամով կամ 11.2%-ով։ 2013 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 17,755,950.9 հազ. դրամ, որի փաստացի կատարողականը կազմել է 17,003,946.6 հազ. դրամ, ինչն էլ 2012 թվականի համապատասխան ցուցանիշից ավել է 919,487.1 հազ. դրամով կամ 5.7%-ով։ Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են 62,161,662.3 հազ. դրամի ծախսեր ` կազմելով ճշտված ծրագրի 95.0%-ը։ Ընդ որում, 2013 թվականի ծախսերի ծավալը ավել է 2012 թվականի փաստացի կատարողականից 3,075,959.8 հազ. դրամով։




Լրահոս