ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրան Ավինյանը վրդովվեց․ «հերիք է մանիպուլացնեք, սուտ խոսեք, լռե՛ք»․ կրքերը թեժացան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նուարդ Վարդանյանն ու քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստի ժամանակ արձագանքեցին «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանի այն հայտարարություններին, թե քաղաքում թեղիների հատման մեթոդաբանությունը չունի գիտական ու բարոյական որևէ հիմնավորում և խորացնում է Երևանի ծայրահեղ ծանր էկոլոգիական վիճակը։

Վարդանյանին նախ արձագանքեց քաղաքապետը՝ նկատելով՝ չորս տարի առաջ վերջինս ասել է, որ Երևան քաղաքում բոլոր թեղիները պետք է փոխարինվեն․ «Այսուհետ դուք համարեք, որ ես խուլ եմ ձեր բարձրաձայնած հարցերի համար, որովհետև վստահության բացակայությունը, խմբակցության՝ տարբեր հարցերի շուրջ անվերջանալի մանիպուլյացիաները բերել են նրան, որ ունակ չենք ձեր բարձրացրած հարցերը լսելու»։

Նուարդ Վարդանյանն էլ միացրեց մի ձայնագրություն, որում Քրիստինե Վարդանյանը ասում է հետևյալը․ «Կարելի էր հանել ամեն երրորդ ծառը, մենք չենք պահում այդ ծառը, որովհետև այդ ծառերը դառնում են պատճառ տարածքում գտնվող ծառերի ախտահարման համար»։

Դրանից հետո Քրիստինե Վարդանյանը սկսեց բղավել, որ իր այդ խոսքը վերաբերում է այլ դեպքի մասին, որի հետևանքով քաղաքապետը վերջինիս զրկեց ձայնի իրավունքից կանոնակարգը խախտելու և տեղից խոսելու համար․ «Լռե՛ք ու լսե՛ք ձեր խոսքը, մի մանիպուլացրեք ու սուտ խոսեք»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։




Լրահոս