Սահմանազատման հանձնաժողովները կանոնակարգ կընդունեն․ այն կվավերացվի ԱԺ-ում․ Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանազատման հանձնաժողովները կընդունեն համատեղ աշխատանքի կանոնակարգը․ այս մասին նշված է երեկվա արձանագրության մեջ: Այսօր, Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված արձանագրությանը:

«Այդ կանոնակարգերը կանցնեն ներպետական համաձայնեցման ընթացակարգեր: Նախնական մեր հետազոտությունը ցույց է տվել, որ մենք ոնց որ, դա պետք է ԱԺ-ում վավերացնենք, որից հետո պետք է համաձայնեցնենք այն հատվածները, որտեղ իրականացվում է սահմանազատման գործընթաց եւ հերթով սահմանազատելով գնանք առաջ: Երեկ ձեռք բերված պայմանավորվածությունը նշանակում է նախնական քաղաքական արձանագրում Հայաստանի 29 743 քկմ տարածքի», – նշել է Փաշինյանը:




Լրահոս