Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցով։ Այս մասին հայտնել է Բելառուսի պետական լրատվական գործակալությունը՝ «Բելտա»-ն։
Ըստ տեղեկությունների՝ Ուկրաինան ընդունել է տասնհինգ մարդու, իսկ Ռուսաստանը՝ երեք։
Ուկրաինա վերադարձած քաղաքացիական անձանցից ամենատարեցը 96 տարեկան է։ Ամենափոքրը՝ 49։
Փոխանակումը տեղի է ունեցել Ուկրաինա-Բելառուս սահմանի Նովայա Գուտա սահմանային անցակետում։




























