Միայն տեղական արտադրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գնալով աճում է այն ռուսաստանցիների թիվը, որոնք խուսափում են արտասահմանյան ապրանք գնել. հայտնում է Ведомости-ն:

Այսպես օրինակ, 2012թ. հայրենական ապրանքներ նախընտրողների թիվը կազմել է 39%, իսկ 2013-ին` արդեն 42%, ինչը վիճակագրական առումով բավականին մեծ տարբերություն է կազմում:

Հարցումն իրականացվել է 1000 մարդու շրջանում այն քաղաքներում, որոնց բնակչությունը 500 հազարից ոչ պակաս է: Բացի այդ՝ 2008-ից ի վեր գրանցվել է ռուսաստանցիների հայրենասիրության աճ:

Ըստ փորձագետների՝ ռուսաստանյան արտադրանքի իրացման աճ է գրանցվել ոչ միայն Սոչիի օլիմպիադայի ժամանակ, ալև՝ դրանից հետո: Օլիմպիական խորհրդանիշներով ապրանքների ձեռքբերումը պայմանավորված է ոչ այնքան կոնկրետ ապրանքի ընտրությամբ, որքան դրա՝ ռուսաստանյան լինելով:




Լրահոս