Ռուսաստանի ախորժակը բացվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին ռուսական նահանգ Ալյասյասկային առաջարկվում է Ղրիմի օրինակով վերամիավորվել Ռուսաստանի հետ. գրել է Комсомольская правда-ն:

Վաշինգտոնի Սպիտակ տան կայքում հայտնվել է հայտարարություն, որում կոչ է արվում քվեարկել Ալյասկան Միացյալ Նահանգներից անջատելու և Ռուսաստանին միացնելու հարցի օգտին:

Առաջարկության հեղինակը, ով Ալյասկայի նահանգի Անքորիջ քաղաքի բնակիչ է, հիշեցնում է դեռևս 18-րդ դարում ռուս նավաստիների կողմից այս տարածքի օգտագործման մասին, երբ Ռուսաստանը կայսրություն էր, իսկ հյուսիսամերիկյան նահանգները`ընդամենը բրիտանական գաղութ:

Հայտարարությունը զետեղվել է մարտի 21-ին և արդեն 7 հազար կողմ ձայն է ստացել: Եթե մեկ ամսում կողմ քվեարկածների թիվը հասնի 100 հազարի, առաջարկությունը կնարկայացվի ԱՄՆ նախագահի վարչակազմին:




Լրահոս