Ամերիկյան Bowser Beer ընկերությունն առաջինն է աշխարհում, որն արտադրում է գարեջուր շների համար: Այդ կապակցությամբ էլ ընկերությունը ստացել է World Records Academy հատուկ մրցանակը: Գարեջուրը 2 տեսակի է` հավի եւ մսի արգանակի համով: Ավելի վաղ Լոնդոնում բացվել է մի պանդոկ, որտեղ շների համար հատուկ ճաշացանկ գոյություն ունի: Պանդոկի տերը նշել է, որ այդ գաղափարը նրա մոտ ծագել է այն բանից հետո, երբ մի անգամ տեսել է, թե ինչպես են դուրս հանում մի մարդու, ով բար էր մտել շան հետ: Mucky Pup պանդոկը Լոնդոնի միակ պանդոկն է, որտեղ կարելի է այցելել շան հետ:
ԳԱՐԵՋՈՒՐ ՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ