Հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2024 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2024 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը:

Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

11.06.2024 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու»

14.06.2024 թ. – «Օտար լեզուներ»

18.06.2024 թ. – «Մաթեմատիկա»

21.06.2024 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն»

25.06.2024 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»

28.06.2024 թ. – «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»

Հաստատվել է նաև բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի 41 քննական կենտրոնների ցանկը՝ 14-ը՝ Երևանում և 27-ը՝ մարզերում։

Քննական կենտրոնների ցանկը՝ այստեղ:




Լրահոս