![](https://armlur.am/wp-content/uploads/2024/05/445096043_775323384784648_3846032572495166259_n-1536x1086-1.jpg)
Ինչպես հայտնի է՝ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացնում է փակ ճանապարհները և առաջարկում այլընտրանքային երթուղիներ.
Փակ երթուղիներ՝
1. Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն
2. Դիլիջան – Իջևան
✅ Այլընտրանքային երթուղիներ՝
⏩Հայաստան – Վրաստան միջպետական երթուղի
1. «Գոգավան մ/տ» – Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան
2. «Բավրա մ/տ» – Գյումրի – Երևան
⏩Հայաստանի ներհանրապետական երթուղի
1. Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Դիլիջան/Սևան
Այս պահին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարության աշխատակիցներ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներ տեղում են և ՆԳՆ-ի, մարզպետարանի, համայնքապետարանների աշխատակիցների հետ համակարգում են տարվող աշխատանքները: