Հարություն Առաքելյան. Եթե ես շանտաժ եմ անում, թող ինձ դատեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրբաթ երեկոյան կառավարությունը լուրեր է տարածում, թե իբր ես ֆաքսի միջոցով սպառնալիքներ եմ տարածում: Այո, ես եմ ուղարկել այդ ֆաքսերը, սակայն իրենք բոլոր ֆաքսերը չեն տեղադրել,- այսօր լրագրողներին պատմեց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը: Նրա խոսքով` ինքը շանտաժ չի արել, ոչ էլ վախեցրել է, այլ ընդամենը պահանջել է օրենքը կիրառել եւ վերջ տալ ՀՌԱԿ-ի հանդեպ անօրինականություններին ու կամայականություններին:Եթե մարդը օրենք է պահանջում, դա շանտա՞ժ է”։ Նա նշեց, որ Արդարադատության նախարարությունը ամեն անգամ մերժում է եւ չի հաստատում իրեն որպես ՀՌԱԿ ատենապետ, ավելին` ոստիկանությունն իրեն հարցաքննել է կուսակցության գույքը յուրացնելու կասկածանքով:”Ոստիկանությունը ամիսների հարցաքննության արդյունքում ոչինչ չգտնելով որոշեց կարճել գործը, սակայն հետո զանգեցին ու ասեցին, թե գործը կարճելու փոխարեն գործ են հարուցել իմ դեմ, հիմա էլ պատրաստվում եմ ներկայանալ ոստիկանություն”,- պատմեց Առաքելյանը` հավելելով, որ ինքը միշտ է բարձրացրել “Նաիրիտի” գործով պետական միջոցների հափշտակության հարցը:”Մենք բոլորս բաժնետերն ենք այս երկրի, եւ իմ չծնված թոռն է փակելու պետության պարտքերը, եւ ես՝ որպես ՀՀ քաղաքացի, իմ շահերն եմ պաշտպանելու, քանի որ ես եմ այս երկրի տերը։ Թող համապատասխան մարմինները ուսումնասիրեն գործը` եթե ես շանտաժ եմ անում, թող ինձ դատեն”,- ասաց Հարություն Առաքելյանը:




Լրահոս