Աշխարհի վերջ չի լնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի սպասեք աշխարհի վերջին 2012 թ. դեկտեմբերին: Ոչինչ տեղի չի ունենա, քանի որ իրենք` մայաները, երբեք չեն կանխատեսել քաղաքակրթության փլուզում,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Գիտնականները կարծում են, որ մայաների օրացույցը ոչ թե ավարտվում է 2012-ի դեկտեմբերին, այլ հաշվարկը սկսվում է զորյից: Այդ են ապացուցում մայաների աստղագետների ենթադրությունների ցիկլային կրկնությունը, որոնք կարծում էին, որ քաղաքակրթության նոր փուլը սկսվում է ամեն 5125 տարին մեկ: Մայաների մշակույթով զբաղվող մասնագետները պնդում են, որ մայաները երբեք չեն կանագուշակել աշխարհի վերջը. դրա մասին ոչ մի վկայություն չկա հին գրառումներում: Ավելին՝ դրանցում նշվում է, որ ժամանակաշրջանը պարզապես վերականգնվում է, ինչը տեղի կունենա 2012 -ի դեկտեմբերի 21-ից: Մայաների օրագիրը այդ հնագույն քաղաքակրթության ամենաառեղծվածային ժառանգություններից մեկն է: Գիտնականները մինչ այժմ չեն կարողանում պարզել դրա առաջացման պատմությունը: 




Լրահոս