«Բրազիլիան պարտավոր է հաղթել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հարավամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում կիսվել է իր սպասումներով՝ կապված ամռանը սպասվող աշխարհի առաջնության հետ։

Պրանդելին նշել է, որ իր թիմին հեշտ չի լինելու հաղթել Մունդիալում։ «Մեր սզբնական նպատակը մեր խմբում հաղթող ճանաչվելն ու մյուս փուլ դուրս գալն է, որից հետո ցանկացած մարզչի երազանքն է հաղթել առաջնությունը։ Մարզիչի պարտականությունն է նաև իր սաներին լավատեսություն հաղորդելը։ Բայց եթե Բրազիլիայի հավաքականը պարտավոր է հաղթել աշխարհի առաջնությունում, ապա Իտալիան նախևառաջ պարտավոր է լավ խաղ ցուցադրել, և եթե դա մեզ հաջողվի, ուրեմն կարելի է նաև մտածել մրցաշարում հաղթանակի մասին»,- ասել է Պրանդելին։




Լրահոս