ԵՄ-ն կվերանայի իր քաղաքականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ-ն կվերանայի իր քաղաքականությունը Արևելյան Եվրոպայի հարևան երկրների նկատմամբ, որպեսզի չստիպի նրանց ընտրություն կատարել Եվրոպայի և Ռուսաստանի միջև. հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարության ղեկավարը, հաղորդում է dw.de-ն:

Ուկրաինական ճգնաժամը ստիպել է ԵՄ-ին վերանայել իր քաղաքականությունը հարևան` Արևելյան Եվրոպայի երկրների հանդեպ: Այս մասին Frankfurter Allgemeine Zeitung թերթին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն չի դադարի ձգտել մերձեցմանը հարևան երկրների հետ:

«Արևելյան գործընկերությունը նախկինի պես ակտուալ է», – հայտարարել է Շտայնմայերը:-Մեր քաղաքականությունը պետք է պատշաճ կերպով աևձագանքի քաղաքական իրողություններին:

Մենք չենք ստիպի մեր արևելյան հարևաններին որոշումներ կայացնել «կա՛մ, կա՛մ» սկզբունքով», – ասել է նախարարը:

Այսօր՝ մարտի 31-ին, Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտգործնախարարները կքննարկեն այն հարցը, թե ինչպես ճկունորեն համագոծակցել արևելյան հարևանների հետ, որպեսզի չստիպեն նրանց ընտրություն կատարել ԵՄ և Ռուսաստանի միջև: Ավելի վաղ գերմանական ԱԳՆ-ի ղեկավարը քննադատել էր Բրյուսելին այն բանի համար, որ նրա դիրքորոշումը դրդեց Ուկրաինային Յանուկովիչի ղեկավարությամբ Ռուսաստանի գիրկն ընկնել:




Լրահոս