Armenian text to speach

ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանի Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի (ՀԱՓԿ) տնօրեն Էդուարդ Պետրոսյանն այսօր ներկայացրել են ԵՄ-ի կողմից ՀԱՓԿ-ին տրամադրված ականազերծման երկրորդ մեքենան՝ ավելի փոքր չափերի MV-4 մոդելը։

Ականների հայտնաբերումն ու վնասազերծումը ժամանակատար և վտանգավոր աշխատանք է։ Հուլիսին փոխանցված ավելի մեծ՝ MV-10 մեքենայի նման, MV-4-ը նույնպես կառավարվում է հեռակառավարման համակարգով, ինչը հնարավորություն է տալիս ականազերծման մասնագետներին վտանգավոր տարածքներում աշխատանքներն իրականացնել անվտանգ հեռավորությունից։

ԵՄ-ն նաև աջակցում է ականազերծման մեքենաները շահագործելու նպատակով հայ մասնագետների վերապատրաստմանը և մասնակիորեն հոգում ՀԱՓԿ-ի ընթացիկ ծախսերը։

Աջակցությունը կնպաստի Հայաստանի ականազերծման մասնագետների աշխատանքի արդյունավետության և անվտանգության բարձրացմանը՝ հնարավորություն տալով նրանց ավելի արագ և անվտանգ ականազերծելու տարածքները, որպեսզի սահմանամերձ համայնքների բնակիչները կարողանան վերադառնալ բնականոն կյանքի։




Մամուլի Տեսություն

Լրահոս