ՀՀ-ում աճում են օֆշորային գոտիներից Հայաստան եկող «օտարերկրյա ներդրումները. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումները կրճատվել են ավելի քան 20 տոկոսով։ Այս ֆոնին հատկապես ուշագրավ է, որ սրան զուգահեռ աճում են օֆշորային գոտիներից Հայաստան եկող «օտարերկրյա ներդրումները»։

Այսպես՝ եթե 2012-ին օֆշորներից ՀՀ եկել էր 86 մլն դոլար, ապա 2013-ին՝ արդեն 121 միլիոն դոլար։ Ընդհանուր ներդրումներում օֆշորայինները անցած տարի կազմել են 20 տոկոս՝ 2012-ի 11 տոկոսի դիմաց։ Դժվար չէ կռահել, որ օֆշորներից իրականացվող «ներդրումները» կեղտոտ և կասկածելի ծագում ունեցող, հիմնականում ՀՀ պաշտոնյաների և օլիգարխների ստվերային փողերն են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս