Ջուսը գտել է իր կյանքի կեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Ջուսն առաջիկայում կներկայացնի նոր տեսահոլովակ ու երգ «Passion» անվանմամբ, որի պրեմիերան կլինի ապրիլի 11-ին:  Armlur.am-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ երգը էլեկտրիկ-էթնո ժանրում է,  տեսահոլովակն էլ միստիկ ոճում է: Գլխավոր դերում է Թինա  քեյը: Ռեժիսորը Նադի Իսպիրյանն է: ;Այս տեսահոլովակը ես նվիրում եմ իմ սիրելի տղամարդուն: Թե ով է նա, առայժմ գաղտնի է: Այդ մասին կիմանանք ամսի 16-ին»,- ասաց Ջուսը` հավելելով, որ  իր սիրեցյալը երգարվեստի բնագավառից չէ:

Արդյոք երգչուհին այս տարի կհամալրի՞ ամուսնացած զույգերի շարքը, դժվարացավ պատասխանել, միայն ասաց, որ իր սիրելին լրիվ համապատասխանում է տղամարդու իր իդեալին:

Սոնա Դավթյան




Լրահոս