
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 15-ին՝ ժամը 08:00-ից մինչև հունվարի 16-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի՝ Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների և հարակից իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը: