Ռուսաստանը չի տեսնի «Կարապի լճի» գեյ-տարբերակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հոմոֆոբ Ռուսաստանը չի տեսնի «Կարապի լիճ» բալետի նոր բեմադրությունը, որում պարում են միայն տղամարդիկ»,-այս մասին The Times-ին ասել է հայտնի բրիտանական խորեոգրաֆ Մեթյու Բորնը:

Նա հայտնել է նաև, որ հոմոֆոբ տրամադրությունների պատճառով բրիտանական թատրոնի և բալետի որոշ արտիստներ չեն ցանկանում մեկնել Ռուսաստան` երկու երկրների միջև մշակութային փոխանակման տարվա ծրագրի շրջանակներում:

«Մենք գեյ-թեմայով ներկայացումներ ունեցել ենք Ռուսաստանում, բայց այն ժամանակ դա ոչ ոք չնկատեց: Հիմա դա դարձել է խնդիր: «Կարապի լիճը» չի գնա Ռուսաստան:

Ռուսները հետ են նահանջում: Նրանք հոմոսեքսուալությունը հավասարեցնում են մանկապղծությանը: Ես վստահ չեմ, որ ինձ սրտանց ընդունելություն է սպասում, ես վստահ չեմ, որ իմ դերասանների անվտանգությունը կապահովվի»,- հայտնել է Մեթյու Բորնը:




Լրահոս