
Ամերիկացի հայտնի երգչուհի, դերասանուհի Սելենա Գոմեսն ու իր կոսմետիկայի հայտնի բրենդի՝ «Rare beauty»-ի աշխատակիցները հումանիտար օգնություն են բաժանել այն ամերիկացիներին, որոնք հրդեհի պատճառով ճգնաժամի մեջ են հայտնվել։
Այս ամենի մասին երգչուհին հրապարակում է կատարել նաև իր ինստագրամյան էջի սթորիների բաժնում։
Հիշեցնենք, որ Շուրջ 1 շաբաթ է, ինչ չի հաջողվում մարել Կալիֆորնիայում բռնկված հրդեհը: Ավելի քան 180 հազար մարդու հորդորել էին լքել իրենց տները:
Հրդեհը սկիզբ է առել անտառներից, այնուհետև հասել մարդկանց տներին: Այս օրերին ԱՄՆ-ն կրել է ավելի քան 60 մլրդ դոլարի վնաս:
Զոհերի թիվը հասել է 24-ի, իսկ 16 հոգուց ոչ մի լուր չկա, և այս թիվը կարող է աճել։
Աննա Սրապիոնյան