Պրոխորովը վաճառել է «Ե-մոբիլի» նախագիծը 1 եվրոյով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանյան միլիարդեր և առաջին ռուսաստանյան հիբրիդ ավտոմեքենայի նախագծի հեղինակ Միխայիլ Պրողորովը որոշել է հրաժարվել իր «զավակից»: Նա նման որոշում է կայացրել այն պատճառով, որ ընթացիկ տնտեսական իրավիճակում նախագծի իրականացումն անհնար է:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, տեխնիկական փաստաթղթերը փոխանցվել են Ավտոմոբիլային և ավտոշարժիչային գիտահետազոտական ինստիտուտին:

Ինչպես հայտնում է «Կկոմերսանտը», գործարքի գումարը սիմվոլիկ է և կազմել է 1 եվրո:

Նախագիծը մեկնարկել էր 2010-ին: Նախատեսվում էր, որ ավտոմոբիլի համար վառելիք կծառայի բենզինը կամ գազը, իսկ ներքին այրման շարժիչի հետ մեկտեղ կաշխատեն նաև էլեկտրաշարժիչները: «Ե-մոբիլի» արժեքը պետք է լիներ 350-450 հազար ռուբլի: Ընկերությունը սկսել է հիբրիդի արտադրման գործարանի շինարարությունը Պետերբուրգում: Արտադրության մեկնարկը տարբեր պատճառներով մի քանի անգամ հետաձգվել է, իսկ վերջին տվյալներով` այն հետաձգվել է անհայտ ժամանակով:




Լրահոս