
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Bloomberg-ի Եվրոպական տնօրեն Կոնստանտին Կոցիասի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացմանն ուղղված հարցեր, ինչպես նաև երկրի դիրքավորումը համաշխարհային տնտեսական համակարգում։
Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսական կայունության ապահովման և տարածաշրջանային համագործակցության խթանման ուղղությամբ։
Ըստ աղբյուրի՝ Կոնստանտին Կոցիասը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը միջազգային տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ՝ ընդգծելով Bloomberg-ի պատրաստակամությունն՝ աջակցելու երկրին միջազգային տնտեսական հարթակներում ներկայանալու հարցում։