Չորրորդ ինքնիշխանություն. Կճոյանը նոր սկանդալի մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի շուրջ նոր գործընթացներ են սպասվում. վերջինիս անունն էլի հոլովվում է մի աղմկահարույց պատմության շրջանակներում: Բանն այն է, որ վերջինիս սանիկը` ՀՀ քաղաքացի Մհեր Ավետիսյանը, 12 միլիոն ԱՄՆ դոլար է «քցել» մի քաղաքացու, որը բավականին լուրջ անձնավորություն է Ռուսաստանի Դաշնությունում:””Հարուցված քրեական գործը քննել է ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը, սակայն Կճոյանի սանիկին այնքան լուրջ աջակցություն է ցուցաբերվել վերեւներից, որ գործը պարզապես «ջրել» են` ապավինելով այն մտքին, որ “”քցված”” ներդրողը չի բողոքի, եւ այս պատմությունը հրապարակային չի դառնա: Ի դեպ՝ Մհեր Ավետիսյանի ախորժակը ուտելուց է բացվել: Մինչ 12 միլիոն ԱՄՆ դոլարին հասնելը, անհասկանալի գործարքի արդյունքում, կորել է եւս մեկ քաղաքացու 8 միլիոն ԱՄՆ դոլար»,- գրել է “”ՉԻ-ն”” եւ հիշեցրել, որ Մհեր Ավետիսյանը Կճոյանի այն սանիկն է, որն իր քավորին “”Բենթլի”” մակնիշի ավտոմեքենա էր նվիրել. նկատենք, որ ավտոմեքենայի գինը` կախված մոդելից, տատանվում է 100-ից մինչեւ հինգ հարյուր հազար եվրոյի միջեւ: Բացի այս, Մհերն այն անձնավորությունն է, որին հաջողվեց Խանջյան փողոցի երկայնքով ձգվող այգին ոչնչացնել եւ այնտեղ մեծ ռեստորանային համալիր կառուցել` “”Jose”” անունով. այստեղ կարելի է հանդիպել բազմաթիվ տժժացող “”հոգեւորականների””՝ հոգեւորականի սեւ սքեմներով եւ քաղաքացիական հագուստով: Թերթի փոխանցմամբ` շրջանառվող խոսակցությունների համաձայն` Մհեր Ավետիսյանը գործունեություն է ծավալել եւ ծավալում է Նավասարդ Կճոյանի բարձր հովանու ներքո, իսկ Կճոյանն էլ հովանավորվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում “”Բենթլիի”” թեմային զուգահեռ, քննարկվում էր այն իրողությունը, թե ինչու է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը զենքով պարգեւատրել այս հոգեւորականին:  




Լրահոս