Սերժ Սարգսյանը հանդիպեց Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թբիլիսիի Մարիոթ հյուրանոցում մեկնարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը` Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահ Սարգսյանը ներկաներին անմիջապես առաջարկեց քննարկել առկա խնդիրներն ու բարձրաձայնել հուզող հարցերը` հատուկ ընդգծելով, որ շատ լավ տեղյակ է այն ամենից, ինչը հետաքրքրում է վիրահայերին: Հանդիպմանը քննարկվեցին տարբեր հարցեր, որոնք տեղավորվում են հայ-վրացական հարաբերությունների կոնտեքստում` տնտեսական ու գործարար համագործակցություն, մշակույթ ու Թբիլիսիի հայկական թատրոն, հեռահար ծրագրեր ու սոցիալական խնդիրներ և այլն: Հայ համայնքի ներկայացուցիչները, ողջունելով նախագահին, հիմնականում անդրադառնում էին այն բոլոր խնդիրներին, որոնք արդեն լուծում են ստացել ու նշում այն առաջընթացը, որը նկատելի է լինում նախագահի յուրաքանչյուր այցից հետո: Իր հերթին, հանրապետության նախագահն ընդգծեց, որ այսօր ստեղծվել են բոլոր բարենպաստ պայմանները, որոնք հնարավորություն են տալիս լիարժեք լուծել ծագող խնդիրները:




Լրահոս