
Փետրվարի 22-ի կեսգիշերից սկսած և առավոտյան Գեղարքունիքի մարզում ձյան տեղումները հիմնականում դադարել են։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։
Ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից բոլոր ուղղություններով իրականացվում են ավտոճանապարհների լայնացման, մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։
Որոշ Ճանապարհների առանձին հատվածներում առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական, հանրապետական, ինչպես նաև մարզային և համայնքային նշանակության ավտոճանապարհները բաց են և անցանելի։