
Երեւանում այս շաբաթ՝ փետրվարի 25-ին, ժամը 09:30-ին կկայանա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը:
Նիստը կանցկացվի ԱԺ ոսկեզօծ դահլիճում: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ԱԺ-ից:
Նիստին հաջորդելու է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի եւ Նիլս Ուշակովսի մամուլի ասուլիսը:
Հիշեցնենք, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստը տեղի էր ունեցել մարտի 9-ին՝ Բրյուսելում:
Քրիստինա Մուշեղյան