«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան»-ը գրում է․
«Մի խումբ համախոհ կազմակերպություններով հանդես ենք եկել առաջարկություններով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու նախագծի վերաբերյալ։
Խնդրահարույց դրույթներ
Օրենքի նախագծի որոշ կետեր մտահոգիչ են, հատկապես անձնական և բժշկական գաղտնիքի հավաքագրման և օգտագործման տեսանկյունից։
Մեր առաջարկները
🔹 դադարեցնել օրենքի նախագծի քննարկումը
🔹 տվյալ իրավական ակտի անհրաժեշտությունը քննարկել Առողջապահության նարարության հետ
🔹 հրաժարվել այն կարգավորումներից, որոնք կարող են անհամաչափ միջամտություն պարունակել անձնական տվյալների պաշտպանության հարցում»։

























