Վթարի արդյունքում մահացել է Խաչատուր Սուքիասյանի հորեղբոր որդին (Տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ մահացել է այսօր տեղի ունեցած ավտովթարի տուժածներից մեկը: Ինչպես հայտնել էր Գագիկ Շամշյանը, մահացել է տաքսու վարորդ 58-ամյա Ռազմիկ Սուքիասյանը, որը նախնական տեղեկություններով, ԱԺ նախկին պատգամավոր, “ՍԻԼ” կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի հորեղբոր որդին է: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Henaran.am-ին հայտնել է, որ ժամը 01.00-ի սահմաններում Երևանի Հերացի փողոցից Խանջյան փողոց տանող ստորգետնյա ճանապարհին իրար են բախվել 58-ամյա Ռազմիկ Սուքիասյանի կողմից վարած “ԶԱԶՍԵՆՍ” մակնիշի Տ 6954 համարանիշի և “Մերսեդես Բենս” մակնիշի 81 ՍT 111 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով “ԶԱԶՍԵՆՍ”-ի վարորդը և ուղևորներ` “Լոյալ Ինտենս”ՍՊԸ-ի տնօրեն, Վանաձորի բնակիչ, 28-ամյա Կարեն Մազմանյանը, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության ավագ օպերլիազոր, Վանաձորի բնակիչ, 25-ամյա Արթուր Առուստամյանը և “Վ և Լ” ՍՊԸ-ի տնօրեն, Վանաձորի բնակիչ, 29-ամյա Վահե Նաջարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: “Մերսեդես Բենս”-ի վարորդը վթարի վայրից դիմել է փախուստի` մեքենան թողնելով դեպքի վայրում:Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշ Վանյանը: Նրա հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ: Քննչական բաժինը ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ` հայտնաբերելու դեպքի վայրից փախուստի դիմած “Մերսեդես Բենս”-ի վարորդին:Տեսանյութը Henaran.am-ին տրամադրել է Գագիկ Շամշյանը




Լրահոս