Պայթյուն` ճգնաժամից դուրս գալու առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աթենքի կենտրոնում՝ Հունաստանի բանկի մոտակայքում, պայթել է պայթուցիկով լցոնված ավտոմեքենա: Պայթյունից ոչ ոք չի տուժել. հայտնում է bbc-ին:

Ինչպես սպասվում է, չորս տարվա ընթացքում առաջին անգամ Աթենքը ֆինանսական աջակցության համար պատրաստվում է դիմել միջազգային վարկատուներին, և միջադեպը տեղի է ունեցել դրանից 4 ժամ առաջ:

Երկրի ֆինանսների նախարարությունը երեկ ճգնաժամից հետո առաջին անգամ հայտնել էր 5 տարի ժամկետով պարտատոմսերի թողարկման մասին:

Չորս տարի առաջ եվրագոտում սկսվեց պարտքերի ճգնաժամը: Պարտատոմսերի թողարկման մասին որոշումը նշանակում է, որ Հունաստանը վերադառնում է երկարաժամկետ վարկերի շուկա:




Լրահոս