
Երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Աղսու շրջանում։ Այս մասին հայտնում է News.Az-ը՝ հղում անելով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիային կից սեյսմիկ հետազոտության հանրապետական կենտրոնին։
Ըստ տեղեկությունների՝ 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 41 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան: