
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` երեկ ժամը 16։30 ի սահմաններում Արմավիրի բանտի 4-րդ տեղամասի օտարերկրացիների խուցը հոսանքի պատճառով հրդեհվել էր։ Ամբողջ խուցը այրվել է։
Ի պատասխան ArmLur.am-ի հարցման՝ ՔԿԾ լրատվականից հայտնեցին․
«Մարտի 20-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 4-րդ տեղամասի ծառայողները խցերից մեկի դիտանցքից դուրս եկող ծուխ են նկատել և անմիջապես ահազանգել միջադեպի մասին։ Խցում այդ պահին մարդ չի եղել. այնտեղ պահվող ազատազրկված անձինք եղել են զբոսահրապարակում։ Հիմնարկի ծառայողները ժամանել են նշված դեպքի վայր և կրակմարիչներով մարել խցում բռնկված հրդեհը։ Տեղամասում պահվող բոլոր ազատազրկված անձինք դուրս են բերվել զբոսահրապարակ՝ հետագա ծխահարությունից խուսափելու համար: Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժին»։
Քնար Մանուկյան