Հրապարակ. Վրաստանն արգելել է Հայաստանից մսի ներմուծումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը վերջին օրերին տարբեր տեղերում տրտնջում է, թե “”Սերժ Սարգսյանի փեսան՝ Միշիկը, փակել է եթերն իր առաջ””։ Խոսքն այն մասին է, որ Միքայել Մինասյանի հրահանգով Նարեկ Սարգսյանին այլևս հեռուստատեսություն չեն հրավիրում, և նա առաջվա նման եթերում անարգել արտահայտվելու և իր նախագծերը պրոպագանդելու հնարավորություն չունի։ Եվ քանի որ վերջին շրջանում քաղաքաշինական մի շարք նախագծերի հետ կապված աղմկոտ պատմություններ եղան, մասնավորապես պարսկական 50 հարկանի երկնաքերի, կառավարության գմբեթի, Արամի 30 շենքի հետ կապված, Նարեկ Սարգսյանը քննադատություններին հակադարձելու հնարավորություն չունի։ Ի դեպ, “”Ֆեյսբուքում”” ստեղծված խումբը՝ “”Օգնենք Նարեկ Սարգսյանին””, ևս ուղղված է նրա դեմ. խմբի անդամները գտնում և մատնացույց են անում այն ազատ տարածքները՝ “”բեսեդկաներ, խաղահրապարակներ, զբոսայգիներ””, որտեղ քաղաքի գլխավոր ճարտարապետը կարող է հերթական էլիտար շենքը կառուցել։ Եվ Նարեկ Սարգսյանը սրանց չի կարողանում պատասխանել։ 




Լրահոս