ԱԺ նախագահի հրաժարականի ընթացակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ներկայիս նախագահ Հովիկ Աբահամյանը, ԱԺ կանոնակարգ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ հրաժարականի մասին դիմումը կներկայացնի ԱԺ առաջիկա նիստում:

Նույն օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահը հրաժարականի մասին իր դիմումը պաշտոնապես ներկայացնում է նիստը վարողին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։ Հնգօրյա ժամկետը լրանալուց անմիջապես հետո հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում Ազգային ժողովի նախագահի հրաժարականը համարվում է ընդունված:

Ազգային ժողովի նոր նախագահի ընտրությունը դարձյալ կազմակերպվում է նույն օրենքի համաձայն. Ազգային ժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:




Լրահոս