Սառցակալած ճանապարհի պատճառով մի քանի ավտոմեքենաներ վթարի են ենթարկվել (ֆոտոշարք)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.00-ի սահմաններում մի քանի ավտոմեքենաներ Սեւան-Մարտունի-Գետափ ավտոմայրուղու վրա դուրս են եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել: Վթարի հիմնական պատճառը սառցակալած ճանապարհն է եղել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը armlur.am-ին հայտնեց, որ ակնհայտորեն ճանապարհին ընդհանրապես մաքրման աշխատանք չի կատարվել. ո՛չ աղ է լցվել, ո՛չ ավազ: Ֆոտոլրագրողը հիշեցրեց, որ մի քանի օր առաջ Գեղարքունիքի մարզպետը ամպագոռգոռ հայտարարություններ էր անում, թե մաքրման առումով իր մարզը իդեալական վիճակում է, անանցանելի ճանապարհներ չկան, և ցանկացած ավտոմեքենա կարող է իր մարզով երթևեկել: Ստացվում է, որ մարզպետի ասածը փուչիկ է: Բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:




Լրահոս