Armenian text to speach

Քանի դեռ մեր բոլոր համերկրացիները չեն վերադարձել, արդյունքներով բավարարված լինել չենք կարող. ԱԳ փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայազգի ռազմագերիների և քաղաքացիական պահվող անձանց ազատ արձակման խնդիրը մշտապես մեր օրակարգում է, և մեր բոլոր հանդիպումներում այս հարցը միշտ տեղ է գտնում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը «Հարավային Կովկասը՝ ռազմավարական հանգույց. մարտահրավերներ և հնարավորություններ» միջոցառման շրջանակում:

«Բնականաբար, մեր միջոցառմանը նաև մարդու իրավունքների ոլորտում բավականին հայտնի գործընկերներ կան, որոնք Երևան են ժամանել:

Վստահաբար, խոսելով մարդու իրավունքների ոլորտի մասին՝ մենք չենք կարող և ցանկություն էլ չունենք չանդրադառնալու այդ թեմային, հակառակը դա մեր առաջնահերթությունների թվում է:

Մինչև այն պահը, երբ մեր բոլոր համերկրացիները չեն վերադարձել Հայաստան, բնականաբար, արդյունքներով բավարարված լինել չենք կարող»,- ասաց նա:




Լրահոս