Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր ձերբակալություն․ Ազգային ժողովի, կառավարության շենքեր ներխուժման դեպքերով․ 10-րդ մեղադրյալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին , որ 1 անձ նույնականացվել է, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

Փաստացի մեղադրյալների թիվը հասավ 10-ի:

Հիշեցնենեք, որ մայիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2020 թվականին մի խումբ անձինք ինչպես առանձին, այնպես էլ միմյանց գործողությունները լրացնելով ոտքերով հարվածելով կոտրել են ՀՀ կառավարության շենքի մի շարք դռներ, պոկելու եղանակով վնասել շենքի գույքը՝ այդ կերպ մասնակցելով ջարդելով, գույք ոչնչացնելով, վնասելով և բռնություն գործադրելով զուգորդված զանգվածային անկարգություններին։ Նախաքննություն իրականացնող քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 9 անձի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը): Ձևավորված քննչական խմբի կողմից ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ կատարվել են խուզարկություններ և զանգվածային անկարգություններին մասնակցած 9 անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Արդյունքում, ՀՀ Քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին, որ 2 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, վարչական հսկողությունը և գրավը, 5 անձի նկատմամբ՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք, 2-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը: Ասել է, թե 5 տարի անց իրավապահները գտան Ազգային ժողով, Կառավարություն ներխուժած անձանց եւ ցանկանում էին կալանավորել , սակայն դատարանը մերժել է նախաքննական մարմնին ու տարբեր խափանման միջոցներ է կիրառել։

Քնար Մանուկյան 

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս