
Այսօր վաղ առավոտյան Հունաստանի Ռոդոս կղզում տեղի է ունեցել 6.2 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ, որը լայնածավալ ցնցումներ և խուճապ է առաջացրել բնակիչների և զբոսաշրջիկների շրջանում:
Երկրաշարժը զգացվել է ամբողջ կղզում, զբոսաշրջիկները հայտնել են, որ երկրաշարժի ժամանակ հյուրանոցները «ուժեղ տատանվել և ցնցվել են ։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ այսօր առավոտյան ժամը 2:17-ին տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ։
Այսօր վաղ առավոտյան Թուրքիայի Մարմարիս քաղաքում ևս տեղի է ունեցել 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Երկրաշարժի ժամանակ մահացել է 14-ամյա աղջիկ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։