Զորքերը մտնում են Մոսկվա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր դեպի Մոսկվայի կենտրոն են սլացել զինվորներով լեցուն մեքենաների շարասյուներ։ Այս մասին հաղորդում է “”Русская служба новостей”” էլեկտրոնային կայքէջը։ Ըստ նույն աղբյուրի, զորքը հիմնականում տեղակայվել է “”Բուտիրսկի վալի””, “”Վոլգոգրադսկի”” և “”Կուտուզովսկի”” պողոտաներում, “”Լենինգրադսկի””, “”Յարոսլավսկի””, “”Էնտուզիաստներ”” մայրուղիներում, ինչպես նաև “”Մոսկովորեցկի”” նաբերեժնիում։ Ռուսական մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցների կայքերում ինտերակտիվ կապով ընթերցողները կարծիքներ են հայտնում, որ Մոսկվայի կենտրոնը զորքով փակելու պատճառը վաղը “”Единая Россия””-ի նախատեսած 10 000-անոց հանրահավաքն ապահովելու նպատակով է։ Ավելի ուշ, ՌԴ ՆԳՆ հայտարարել է, թե. զինվորական միջամտության պատճառը չարտոնված զանգվածային ակցիաներն են, որոնք “”խաթարել են քաղաքի տրանսպորտի բնականոն աշխատանքը””։ Լուրը հայտնել է ИТАР-ТАСС-ը։  




Լրահոս