Թանկ գազն ու թուրքական լոլիկը խեղդում են գյուղացուն (տեսանյութ, ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի Դարակերտ համայնքում քիչ չեն ջերմոցային տնտեսությունները: Գյուղապետ Ղուկաս Սիմոնյանի պնդմամբ՝ բնակչության շուրջ 30 տոկոսը բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ է զբաղվում: Այս շրջանում գյուղացիները մեծ վարկերի մարման գործով են զբաղվում. առաջին բերքից ստացված եկամուտը նրանք գերազանցապես վճարում են բանկերին: Նախորդ ամիսներին ամեն մի ջերմոցատեր մի քանի հազար դոլարի գազ է սպառել: Հիմա արդեն պարտքերը մարելու ժամանակն է: Ջերմոցատերեին անհանգստացնում է ոչ միայն գազի բարձր սակագինը, այլև էժան ու անորակ թուրքական բանջարեղենի ներխուժումը հայկական շուկա, ինչն էլ շատ հաճախ կտրուկ գնանկման պատճառ է դառնում:

DSCF1516DSCF1509   DSCF1504DSCF1498   DSCF1494DSCF1491 Սյունէ Համբարձումյան




Լրահոս