Հայ ըմբիշը 9:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ15 Եվրոպայի առաջնությանը Արամ Սարգսյանը ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 9:0 հաշվով հաղթելով թուրք ըմբիշին։

41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ Նարեկ Ալեյանը և 62 կգ Պավել Նազարյանը դարձել են մրցաշարի փոխչեմպիոններ։

44 կգ Վարդան Սահակյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը նվաճել է բրոնզե մեդալ։

Հունահռոմեական ոճի Մ15 տարեկանների հավաքականը նվաճել է 6 մեդալ՝ նվաճելով թիմային պայքարում երկրորդ տեղը։




Լրահոս