ԲՀԿ-ականների արտահոսքի հիմքեր չկան. Տ. Ուրիխանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տիգրան Ուրիխանյանն այսօր ևս մեկ անգամ հաստատել է ԲՀԿ համագումարում հնչած այն հայտարարությունը, թե կուսակցությունում սպասվում են փոփոխություններ` կուսակցական ողջ համակարգը վերակազմավորվելու է:

Armlur.am-ի հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ մշտապես սպասվում է կողմնակիցների մուտք կուսակցություն, իսկ ինչ վերաբերում է ելքին, նա ուղղակի պատասխանեց. «Դրա համար չկան նախադրյալներ: «Բարգավաճ Հայաստանն» իրականացնում է իր քաղաքական կուրսը, որի շնորհիվ միայն պիտի մեծացնի իր համագործակցության շրջանակները»:

Նշենք նաև, որ օրերս ԲՀԿ պատգամավոր Դավիթ Քոչարյանը մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել:




Լրահոս